«Զվարթնոց» օդանավակայանում շտաբ կստեղծվի՝ Իրանում ավիավթարի ենթարկված ինքնաթիռի զոհերի մտերիմներին հոգեբանական օգնություն ցուցաբերելու նպատակով

15.07.2009, 14:48

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կստեղծվի ժամանակավոր շտաբ՝ Իրանում ավիավթարի ենթարկված ինքնաթիռի զոհերի մտերիմներին հոգեբանական և բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «Զվարթնոց» օդանավակայանի աղբյուրը:

Զրուցակցի խոսքերով՝ շտաբը կստեղծվի օդանավակայանի ժամանումների նախկին սրահում:

Իրանում ավիավթարի ենթարկված Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում, որն իրականացնում էր Թեհրան-Երևան չվերթը, գտնվում էր 153 մարդ: Ինքնաթիռում հիմնականում Հայաստանի քաղաքացիներ են եղել:-0-