+17
Եղանակը Երևանում
Հայ

Բաքուն և Երևանը տրամադրված են ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը. Բրայզա

17:03
09 Հուլիսի 2009

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունները հակված են ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը, ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հինգշաբթի Երևանից Բաքու ժամանելուց հետո՝ ՄԽ ԱՄՆ, Ռուսաստանի ու Ֆրանսիայի համանախագաների պատվիրակության կազմում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Բաքվի Trend տեղեկատվական գործակալությանը։

«Ղարաբաղյան հակամարտության գործընթացում նկատվող առաջխաղացումը վկայում է այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ու  նախարարները (արտաքին գործերի) շատ լուրջ են մոտենում իրենց գործին, և ամեն կողմը տրամադրված է այդ հակամարտության խաղաղ լուծմանը»,- ասել է նա Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում։

Բրայզայի խոսքերով՝ համանախագահները պատրաստել են հակամարտության կարգավորման շրջանակային պայմանագիր, «որի որոշ կետեր չեն բավարարում հայկական կողմին, սակայն կան կետեր, որոնց հետ նրանք համաձայն են»։ 

Նա նշեց նաև, որ տրամադրությունը Հայաստանում ղարաբաղյան հակամարտության առնչությամբ զգալիորեն բարելավվել է։

«Ես կարծում եմ, որ դա կհանգեցնի որոշակի առաջընթացի բանակցություններում»,- ասել է Բրայզան։

Իր հերթին ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է, որ «Երևանում շատ կառուցողական բանակցություններ են տարվել, և մենք մեծ հույս ունենք,  որ  Բաքվում էլ նման բնույթի բանակցություններ կանցկացվեն, ինչը թույլ  կտա հերթական հաջողությանը  հասնել»։

Համանախագահները հայտնեցին նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական բանակցությունները նախատեսվում են հուլիսի 17-ին Մոսկվայում։

Նրանց խոսքերով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնությունը հանդիպման վերաբերյալ արդեն ստացվել է, և նրանք հուսով են ստանալ  նաև Ալիևի համաձայնությունը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ