Համաձայն «ՀԿԵ» ՓԲԸ Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի կողմից տրամադրված օպերատիվ տվյալների՝ 2009 թ. հունիս ամսվա ընթացքում Հարավկովկասյան երկաթգծով ծրագրված 258 400 տոննայի փձոխարեն փոխադրվել է 260 860 տոննա բեռ:
Ընդհանուր առմամբ հունիս ամսվա բեռնաշրջանառությունը կազմել է 59 824 458 տոննա: Այսպիսով՝ 2009 թ. հունիսին բեռնափոխադրումները իրագործվել են 101,0% - ով:
Հունիս ամսվա ընթացքում արտահանման հաղարդակցությունում փաստացիորեն փոխադրվել է 29 588 տոննա բեռ, ինչը կազմում է պլանավորած բյուջեի 50,5%-ը: Հիմնական փոխադրվող բեռներն են՝ ցեմենտ, շինանյութ, մետաղի ջարդոն, արդյունաբերական հումք և մետաղական կոնցենտրատ:
Ներկրման հաղորդակցությունում փաստացիորեն փոխադրվել է 101 900 տոննա բեռ` նախատեսված 99 300 տոննայի փոխարեն, ինչը կազմում է պլանավորած բյուջեի 102%-ը: Հիմնական փոխադրվող բեռներն են` շաքարավազ, ցորեն, նաֆթալից բեռներ, հանքային պարարտանյութ և մետաղ:
Ներքին հաղորդակցությունում փաստացիորեն փոխադրվել է 103 147 տոննա բեռ, ինչը կազմում է պլանավորած բյուջեի 102%-ը: Հիմնական փոխադրվող բեռներն են` արդյունաբերական հումք, ցեմենտ և գունավոր մետաղի հանքաքար:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրն է։ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել է ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով՝ 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան:--0--