ՀՅԴ-ն դեմ է ղարաբաղյան հակամարտության հարցում որևէ խոստման փոխարեն զիջումների գնալուն

06.07.2009, 17:43
ՀՅԴ-ն դեմ է ղարաբաղյան հակամարտության հարցում որևէ խոստման փոխարեն զիջումների գնալուն

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ դեմ է ղարաբաղյան հակամարտության հարցում զիջումների գնալուն որևէ խոստման փոխարեն, հայտարարեց «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի տնօրեն և ՀՅԴ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Մեր դիրքորոշումն այն է, որ Արցախյան հիմնահարցը պետք է լուծվի  փոխզիջումների ճանապարհով: Բայց այդ փոխզիջումները պետք է լինեն փոխադարձ, հավասարազոր ու համաժամանակյա՝ հանդիսնաալով ընդհանուր փաթեթի մի մասը»,- նշեց նա:

Հենց այս պատճառով է, նրա խոսքերով, որ ՀՅԴ-ն դեմ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքներին, որոնք նախատեսում են միայն խոստումներ ջիզումների փոխարեն:

«Մեզ համար անհասկանալի ու անընդունելի է հողերը տալու առաջարկը երկաթուղու բացման փոխարեն: Ճանապարը հետո կարելի է ամեն րոպե փակել, իսկ հողը ետ բերելու համար պետք է արյուն թափել»,- նշեց Մանոյանը:  

Նա հավելեց, որ գլխավոր պատճառներից մեկը, որ այս տարիների ընթացքում հակամարտությունը, անգամ առանց միջազգային խաղաղապահ ուժերի մասնակցության, չի վերսկսվել, այն իրական սահմանն է, որն այժմ կա: 

Մանոյանն ընդգծեց, որ բանակցային գործընթացի գլխավոր հարցը պետք է ԼՂՀ կարգավիճակի սահմանումը լինի, և որ ադրբեջանական հասարակությունը պետք է հասկանա, որ այն ժամանակները, երբ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում էր, մնացել են խորհրդային անցյալում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-