ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակությաին ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանի կարծիքով եվրոպական քաղաքակրթության արմատները կարող են Հայաստանում լինել:
«Եթե մենք կարողանանք ապացուցել, որ Հայաստանը ձիաբուծության հայրենիքն է եղել, մենք կկարողանանք վստահաբար ասել, որ եվրոպական քաղաքակրթության արմատները Հայաստանում են»,- շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սիմոնյանը:
Դրա հետ մեկտեղ, ինչպես կարծում է հնագետը, Հայաստանը կարող է հավակնել նաև հնդեվրոպացիների ու արիացիների հայրենիքի կոչմանը, քանի որ աղբյուրների նկարագրությունների համաձայն, արիացիների հայրենիքը մաքուր աղբյուրներով լեռնային երկիր է:
Նրա կարծիքով, ապացույցը, որ հենց Հայաստանն է արիացիների հայրենիքը, գտնվել է Աշտարակ քաղաքի մոտ գտնվող «Ներքին Նավեր» դամբարանադաշտի պեղումների ժամանակ: Նրա խոսքով, պեղումների վայրում չափից դուրս շատ կերամիկա է հայտնաբերվել, զենք, որ նման է հնդեվոպականին, արիական ավանդույթներով կառուցված գերեզմաններ:
«Այժմ մենք պետք է կարողանանք պահպանել այդ հսկա կառույցը և մեր գտածոները հասցնենք համաշխարհային հանրությանը»,- ասաց հնագետը:
«Ներքին Նավեր» դամբարանադաշտը տեղակայված է Աշտարակ քաղաքից 3,5 կմ դեպի արևմուտք: Դամբարանադաշտում հաշվվում է 30 դամբանաբլուր, որոնցից յոթն արդեն ուսումնասիրվել է, ներկայում շարունակվում են ութերորդ դամբանաբլրի պեղումները: -0-