Եվրամիության խորհրդատվական խումբը, որը խորհրդատվական աջակցություն է տրամադրում ՀՀ պետական մարմիններին ու գերատեսչություններին «Եվրոպական հարևանության» քաղաքականության գործողությունների ծրագրի առավելագույն արդյունավետ իրականացման համար, ուրբաթ իր աշխատանքները ներկայացրեց 2009թ.-ի առաջին եռամսյակի համար և նշել հետագա ծրագրերը:
Եվրոպացի խորհրդատուների մասնակցությամբ ուրբաթ կայացած նիստի ժամանակ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշեց, որ խումբն աշխատանքներ է տանում 200 որոշակի ծրագրերով շուրջ 20 գերատեսչությունում:
«Մենք խմբի անդամների ավելի ակտիվ մասնակցությունն ենք ակնկալում բարեփոխումներ գործընթացում, նրանց ավելի լիարժեք ինտեգրումը նշված ծրագրերի իրականացման գործում»,- նշեց Բաղդասարյանը:
Իր հերթին, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը նշեց, որ խորհրդատվական խումբը գործիքների լայն հավաքածու է տրամադրում բարեփոխումների արդյունավետ իրականացման համար:
«Մենք հատկապես կարևորում ենք հայկական խորհրդարանի աշխատակազմում, ինչպես նաև հարկային ու մաքսային ծառայություններում բարեփոխումների իրականացումը»,- ասաց դե Լուցենբերգերը:
Նա նշեց, որ մնացած ոլորտներում արդեն կան որոշակի արդյունքներ, օրինակ, Էկոնոմիկայի նախարարությունում և ԱԳՆ-ում:
«Հիմնական հաջողությունները գրանցվել են կոռուպցիայի դեմ պայքարում»,- ընդգծեց դեսպանը:
Խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բոենկեն ներկայացրեց աշխատանքի առաջին երեք ամիսների հաշվետվությունը՝ նշելով, որ խմբի հիմնական նպատակը աշխատանքի սկզբնական փուլում կոռուպցիայի դեմ պայքարն էր:
«Մենք մեր դիտողություններն արեցինք մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի առնչությամբ, ինչպես նաև հասարակական ծառայությունների ոլորտում բարեփումների առնչությամբ»,- ասցա Բոենկեն:
Նա նշեց նաև, որ խումբն ակտիվորեն աշխատում է Հայաստանում դիվանագիտական ակադեմիայի ստեղծման, ինչպես նաև ֆինանսական հատվածի բարեփոխումների ուղղությամբ:
Խմբի ղեկավարը հայտնեց, որ հաջորդ հաշվետվությունը կներկայացվի 2009թ.-ի սեպտեմբերին:
Հայաստան ԵՄ խորհրդատուների ուղարկման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել կատարած այցի ժամանակ 2008թ.-ի նոյեմբերին:
Խմբի նպատակը ՀՀ պետական մարմիններին ու գերատեսչություններին խորհրդատվական աջակցություն ցուցաբերելն է քաղաքական ու տնտեսական բարեփոխումների համատեքստում «Եվրոպական հարևանության» քաղաքականության գործողությունների ծրագրի առավելագույն արդյունավետ իրագործման համար:-0-