Չորեքշաբթի կայացավ Մանկական Եվրատեսիլ-2009-ի հայկական ազգային ընտրության առաջին փուլը, ասվում է Հայաստանում Եվրատեսիլի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:
Առաջին փուլի հաղթող է դարձել յոթ կատարող՝ Ջուլի Բերբերյանը և Լիկա Մուշեղյանը, «Սպիտակ ամպեր» խումբը, Լաուրա Հայրապետյանը, «Ուրախ ղողանջ», «Զանգակ» խմբերը և Ռազմիկ Աղաջանյանը:
Առաջին փուլի հաղթողները կմասնակցեն երկրորդ ընտրական փուլին, որը կկայանա հուլիսի 11-ին:
Մանկական Եվրատեսիլ 2009-ը կանցկացվի նոյեմբերի 21-ին Կիևում: Մրցույթին կմասնակցեն 13 երկրի կատարողներ: -0-