Եվրոպան ի դեմս Հայաստանի հուսալի և կայուն գործընկեր է փնտրում Հարավային Կովկասում. փորձագետ

30.06.2009, 17:11
Եվրոպան ի դեմս Հայաստանի հուսալի և կայուն գործընկեր է փնտրում Հարավային Կովկասում. փորձագետ
Եվրոպան ի դեմս Հայաստանի հուսալի և կայուն գործընկեր է փնտրում Հարավային Կովկասում. փորձագետ

Եվրոպան ի դեմս Հայաստանի հուսալի և կայուն գործընկեր է փնտրում Հարավային Կովկասում, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:  

Նա նշեց, որ եվրոպական կառույցների շեշտադրումները Հայաստանի առնչությամբ վերջին շրջանում էապես տարբերվում են Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի և անգամ որոշ բալկանյան երկրների հանդեպ դիրքորոշումներից, որոնք գտնվում էին ԵՄ մտնելու առաջին շարքերում, մասնավորապես Բոսնիա և Հերցեգովինան ու մասամբ Մակեդոնիան: 

«Նման մոտեցումները կարող են պայմանավորված լինել կամ այն հանգամանքով, որ ԵԽ-մ երկակի չափանիշներ է օգտագործում, կամ, որ երկրի հանդեպ մեծ ուշադրությունը պայմանավորված է նրա հետ կապված մեծ սպասումներով և հավատով այն բանի հանդեպ, որ հենց այդ երկիրը բարեփոխումներ իրականացնելու միջոցով կարող է երկար ճանապարհ անցնել»,- ասաց Բեքարյանը:
 
Նա նշեց, որ երկրորդ, ավելի լավատեսական մոտեցման կողմնակիցն է, քանի որ դա վերջին աշխարհաքաղաքական զարգացումների անմիջական արդյունքն է:

Բեքարյանը կարծում է, որ Վրաստանում օգոստոսյան պատերազմից հետո եվրոպական կառույցների ուշադրությունը Հայաստանի նկատմամբ բազմապատկվել է մի քանի անգամ և հետևաբար Հարավային Կովկասում ավելի հուսալի ու կայուն գործընկերոջ անհրաժեշտություն է առաջացել:

«Վրաստանը տարածաշրջանում որոշակի դիրքեր է զիջել, և տվյալ բացն անհրաժեշտ է ինչ-որ բանով լրացնել, և մենք գտնվում ենք լրացման գործընթացում: Տվյալ համատեքստում ուշադրությունն ու հետևողականությունը Հայաստանի հանդեպ բացատրվում է հենց այդ ասպեկտով»,- ասաց Բեքարյանը:--0--