ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին 55-ամյակի կապակցությամբ, հաղորդում են բելառուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը։
«Հաստատ համոզված եմ, որ Բելառուսի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված վստահության և փոխըմբռնման հարաբերությունները հետագայում էլ կնպաստեն կառուցողական համագործակցության զարգացմանը՝ ի բարօրություն մեր երկրների»,- նշել է Լուկանշենկոն։
Բելառուսի նախագահն իր հայ գործընկերոջը մաղթել է քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և նոր հաջողություններ պետության առջև կանգնած խնդիրների լուծման գործում։ -0-