+17
Եղանակը Երևանում
Հայ

«Արև» առաջնամագլցման բաց փառատոնը կանցկացվի Հայաստանում հուլիսի 1-ից 31-ը

16:59
29 Հունիսի 2009

«Արև» առաջնամագլցման բաց փառատոնը կանցկացվի Հայաստանում հուլիսի 1-ից 31-ը, որի ընթացքում մարզիկները կմագլցեն Հայաստանի այն լեռները, որոնց վրա դեռ մարդու ոտք չի եղել, ասաց «Up the rocks» ակումբի ներկայացուցիչ Մխիթար Մխիթարյանը։

Նա ասաց, որ փառատոնին կմասնակցի 15 փորձառու մագլցող Չեխիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Բուլղարիայից և Իրանից։ Նա ավելացրեց, որ փառատոն անցկացնելու գաղափարն առաջացել է Հայաստանի բնությունով հիացած օտարերկրյա ժայռամագլցողների հետ շփումից հետո։

Մխիթարյանը նշեց, որ քանի որ ժայռամագլցումը Հայաստանում բավական զարգացած չէ, հայ ժայռամագլցողների համար կկազմակերպվի առանձին վարժանք, բացի այդ, նրանք չեն մասնակցի դժվարանցանելի ժայռերի մագլցմանը։

Ըստ նրա, ժայռամագլցման փառատոնը կանցկացվի «առաջնամագլցման» ձևաչափով։ «Օտարերկրյա փորձառու մագլցողները կանցնեն այն հատվածներով, որտեղով երբևիցե որևէ մեկը չի մագլցել, և կգրանցեն արահետները քարտեզի վրա»,- ասաց Մխիթարյանը։

Իր հերթին, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ փառատոնը մեծ դեր պետք է խաղա Հայաստանում այլընտրանքային զբոսաշրջության զարգացման գործում։

«Զբոսաշրջության այլընտրանքային տեսակները ներկայում շատ արդիական են և մեծ դեր են խաղում»,- նշեց նա։

Ապրեսյանը նշեց, որ այլընտրանքային զբոսաշրջությունը կարող է մեծ եկամուտ բերել Հայաստանին, քանի որ զբոսաշրջիկները բացի Հայաստանում գտնվելու ժամանակ ծախսած գումարից պետք է նաև վճարեն բնական արգելանոցային հատվածներում ժայռամագլցման իրավունքի համար։

Փառատոնի ընթացքում նախատեսվում են մագլցումներ Գառնիի և Բջնիի կիրճերի բազալտե սյուներով և Նորավանքի կիրճի ու Իջևանի լեռնաշղթայի կրաքարային ժայռերով։

Փառատոնի փակումը տեղի կունենա հուլիսի 30-31-ը Սևանի ափին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ