ՁԻԱՀ- կանխարգելման երևանյան կենտրոնում դեղորայքի պահեստ է այրվել

26.06.2009, 11:51
ՁԻԱՀ- կանխարգելման երևանյան կենտրոնում դեղորայքի պահեստ է այրվել
ՁԻԱՀ- կանխարգելման երևանյան կենտրոնում դեղորայքի պահեստ է այրվել

Նախօրեին երեկոյան հրդեհ է բռնկվել ՁԻԱՀ- կանխարգելման երևանյան կենտրոնում, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից։

Կենտրոնի շենքի 3-րդ հարկում բռնկված հրդեհի մասին ահազանգը ստացվել է անձը չպարզված քաղաքացուց։ Դեպքի վայր է մեկնել Երևանից երկու մարտական հաշվարկ, որոնց հաջողվել է մեկուսացնել և մարել հրդեհը հաշված րոպեների ընթացքում։

Այնուամենայնիվ Կենտրոնում ամբողջովին այրվել է դեղորայքի պահեստը` 20 քմ մակերեսով։-0-