414.47
5.17
388.44
+19
Եղանակը Երևանում
Հայ

Եվրոպայի խորհուրդը կենսական կարևորություն ունի Հայաստանում ժողովրդավարության կառուցման գործընթացում. խոսնակ

14:06
25 Հունիսի 2009

Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում ժողովրդավարության կառուցման գործընթացում կենսական կարևորություն է ունեցել և ունի նաև այսօր, ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում անցկացվող ԵԽԽՎ նստաշրջանին:

«Ես բարձր եմ գնահատում զեկուցողների, Վեհաժողովի զեկուցողների, Մարդու իրավունքների Հանձնակատարի, այս մարմնի բարձրակարգ փորձագետների և Եվրոպայի խորհրդում ու Վեհաժողովում մեր բոլոր բարեկամների իմաստնությունը և նվիրվածությունը Հայաստանին», - հինգշաբթի մեջբերում են Աբրահամյանի խոսքերը ՀՀ խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ինչպես ընդգծել է Աբրահամյանը, այս Վեհաժողովում նրա ներկայությունը նշանավորում է Հայաստանում 2008 թ. մարտից ի վեր տեղի ունեցող զարգացումների շրջադարձը:

Նա արժևորում է Եվրոպայի խորհրդի և, մասնավորապես, Վեհաժողովի կարևոր դերը մեր երկրի ներքին քաղաքականության էջերում ողբերգական իրադարձությունների հետևանքների հաղթահարման գործում: Խոսնակը շնորհակալություն է հայտնել Վեհաժողովին և վերջինիս անդամներին անցնող մեկ տարում Հայաստանում ակտիվ դերակատարման համար:

Խոսնակը հատկապես ընդգծել է Վեհաժողովի նախագահի, և Հայաստանի վերաբերյալ համազեկուցողների` պարոնայք Ջոն Պրեսկոտի և Ժորժ Կոլոմբիեի կարևոր դերը:  «Ձեր քննադատությունը, հաստատակամությունը, բայց նաև` դրսևորած համբերատարությունն ու աջակցությունը, երկխոսության մեջ ներգրավվելու ունակությունը էական էին լուծումներ գտնելու գործում», - նշել է խորհրդարանի խոսնակը:

Միաժամանակ Աբրահամյանը հայտարարել է, որ չարժե պատրանքներ ունենալ, քանի որ  Հայաստանում քաղաքական գործընթացն «իրադարձությունների շարունակական հոսք է, որն առավել հաճախ բնորոշվում է առճակատումներով, սուր մրցակցությամբ և իրենց ոչ փոխզիջումային բնույթով»: 

Խոսնակի կարծիքով, ապացույցներ ստանալու համար կարելի է պարզապես զրուցել Վեհաժողովում հայկական խորհրդարանական պատվիրակության անդամների և արտախորհրդարանական քաղաքական ուժերի` ներկա գտնվող պատվարժան ներկայացուցիչների հետ, ովքեր ներկայացնում են Հայաստանի քաղաքական լայն սպեկտրը և բազմազան քաղաքական կարծիքները:

«Ինձ վստահություն է ներշնչում հենց այն հանգամանքը, որ ներկայանում ենք այստեղ` մեր ողջ բազմակարծությամբ, քաղաքական կարծիքների ու դիրքորոշումների տարակարծություններով: Հայաստանի խորհրդարանը հանդիսանում է դրա վառ օրինակը: Հենց այս բազմակարծությունների համատեքստում ենք մենք կառուցում և զարգացնում մեր ժողովրդավարությունը և մեր արժեքային համակարգը: Անցյալ տարվա սեպտեմբերից, խորհրդարանի նախագահ ընտրվելու առաջին իսկ օրվանից բազմիցս կոչ եմ արել բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում նաև արմատական ըննդիմությանը, օգտագործելու խորհրդարանի ամբիոնը քաղաքական տարաձայնությունների արտահայտման և  երկխոսության համար», - հիշեցրել է նա:

Միաժամանակ խոսնակն ընդգծել է, որ որ բանավեճի ենթակա են ոչ թե ժողովրդավարությունը կամ դրա համար պահանջվող ինստիտուցիոնալ համակարգերի անհրաժեշտությունը, ոչ թե քաղաքացիների իրավունքների և ազատությունների շրջանակը, այլ դրանց իրականացման  որակը: Նրա խոսքերով, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարներից մեկն է ինքը, կոալիցիոն գործընկերների հետ մեկտեղ, ներկայում քաղաքական պատասխանատվություն է ստանձնել  հասարակության առջև:

«Մենք չենք կոծկում խնդիրները և թերությունները, սակայն ընտրողների կողմից մեզ հատկացված ժամանակահատվածում հավատարիմ ենք լինելու ժողովրդավարության ամրապնդմանը, իրավունքների հիմնավոր պաշտպանությանը և օրենքի գերակայության երաշխավորմանը: Մենք գործում ենք Հայաստանի քաղաքական իրողությունների կոնկրետ համատեքստում և հստակ գիտակցում ենք, որ մեր գործունեությունը անհրաժեշտ է բարելավել: Իշխող կոալիցիայի հիմնական պարտավորությունը դա է, և այդ նպատակին պետք է հետամուտ լինի երկրի յուրաքանչյուր քաղաքական ուժ: Մեր սկզբունքներից է հանդուրժողականությունն ու համագործակցությունը», - ընդգծել է Աբրահամյանը:

Այս պահի դրությամբ իշխող քաղաքական կոալիցիայի կազմում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
14:46
21 Փետրվարի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին. արևելագետ (ՎԻԴԵՈ)
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ
22:01
20 Փետրվարի 2023
Ռուսաստանը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղելու փորձ. Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործարկումը
21:09
18 Փետրվարի 2023
Բլինքեն. Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը
21:01
18 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում. ՎԻԴԵՈ
10:15
17 Փետրվարի 2023
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապահովի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, տնտեսական համագործակցություն, ինչպես նաև գործընկերություն այլ ոլորտներում, հայտարարել է Ռուբինյանը թուրքական հրատարակությանը տված հարցազրույցում
00:02
17 Փետրվարի 2023
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով