Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ անձնական վերահսկողության տակ կառնի հայ-վրացական սահմանի հատման պարզեցման հետ կապված հարցերը, որպեսզի «մարդիկ անարգել կարողանան հատել սահմանը»:
«Մենք պետք է հաշվի առնենք նաև երկու երկրների տնտեսական շահերն ու ակնկալում ենք, որ այս ամառ Հայաստանից Վրաստանի սևծովյան ափ կայցելի զբոսաշրջիկների մեծ քանակություն: Մենք կփորձենք անել այնպես, որ նրանց ամառային արձակուրդն անմոռանալի լինի», - ասել է Սահակաշվիլին չորեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:-0-