ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Տեղեկատվական անվտանգության համակարգը Հայաստանում գտնվում է ձևավորման փուլում, կարծում է ՀՀ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը։
«Այսօրվա դրությամբ տեղեկատվական անվտանգության համակարգը Հայաստանում երկու բաղադրիչի է բաժանված՝ տեխնիկականի և տեղեկատվականի։ Երկու բաղկացուցիչներն էլ գտնվում են ձևավորման փուլում»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքերով՝ տեղեկատվական անվտանգության համակարգը ձևավորման փուլում է գտնվում բոլոր հետխորհրդային երկրներում, բացի Ռուսաստանից ու Ղազախստանից։
«Այս ոլորտը մշտապես փոխվում։ Կարող եմ ասել, որ մենք արդեն լուրջ բազա ունենք, և վստահ եմ, որ մենք առաջիկա ամիսների ընթացքում լուրջ արդյունքների կհասնենք»,- ասաց նա։
Նրա խոսքերով՝ մոտ օրերս ՀՀ նախագահը կարգադրություն կստորագրի, համաձայն որի՝ ուժի մեջ կմտնի տեղեկատվական անվտանգության հայեցակարգը։
Միևնույն կարգադրության համաձայն՝ ՀՀ կառավարությանը կհանձնարարվի համապատասխան իրավական բազա ստեղծել այս ոլորտի խնդիրների համապարփակ լուծման համար։
Սաղաթելյանը նշեց նաև, որ Հայաստանը տեղեկատվական անվտանգության առումով չի զիջում իր հարևաններին։ -0-