Թմրանյութերի դեմ պայքարի ազգային ծարգրի մշակման աշխատանքային խումբն ուրբաթ գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, հայտնում է ԱԱԽ մամուլի ծառայությունը:
Աշխատանքային խմբում ընդգրկված են շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները:
Նշելով, որ ազգային ծրագրի մշակումը նախատեսված է «Հայաստան-Եվրամիություն» 2009-2011 թվականների ծրագրով` Արթուր Բաղդասարյանը կարևորել է հնարավոր կարճ ժամկետներում թմրանյութերի դեմ պայքարի ազգային ծրագրի մշակումն ու իրականացումը:
Նիստում որոշվել է Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ մշակել ազգային ծրագրի ընդհանուր դրույթները, նախագիծը քննարկել շահագրգիռ կառույցների և եվրոպական փորձագետների հետ և սահմանված կարգով ներկայացնել հաստաման:-0-