ԿԸՀ-ն Երևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու մասին ընդդիմության պահանջը իրավական հիմնավորումներից զուրկ է համարում

19.06.2009, 14:56
ԿԸՀ-ն Երևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու մասին ընդդիմության պահանջը իրավական հիմնավորումներից զուրկ է համարում

Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու մասին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պահանջը զուրկ է իրավական հիմնավորումներից, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը:

«ՀԱԿ-ի հայցում հղում է արվում օրենքի վրա բավականին ընտրողաբար՝ մեկնաբանելով օրենքը ելնելով սեփական շահերից, մեջբերելով ոչ թե ողջ օրենքը, այլ դրա առանձին դրույթները», - ասաց նա:

ՀԱԿ-ը դիմել է Վարչական դատարան՝ Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար այն բանից հետո, երբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեվ ՀԱԿ-ի՝ Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումը։ 

ԿԸՀ-ի նախագահի խոսքերով՝ ընդդիմության կողմից բերված փաստարկներից մեկն այն է, որ Երևանի գրանցում չունեցող մարդիկ մասնակցել են ընտրություններին, ինչը ՀԱԿ-ի հայցի համաձայն՝ հակասում է օրենքին:

Ազարյանը նշեց, որ Հայաստանի Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս Երևանի գրանցում չունեցող մարդկանց սահմանված ժամկետներում դիմել ԿԸՀ և մասանկցել ընտրություններին:

«Բացի այդ ՀԱԿ-ը պնդում է, որ օրենքի ևս մեկ խախտում է միջազգային դիտորդների հրավերի հարցում առկա խտրականությունը: Մենք պատրաստ ենք պնդել, որ բոլոր ընտրություններին հրավիրվում են միևնույն միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները», - ասաց Ազարյանը:

Նա ավելացրեց, որ մյուս փաստարկները ևս զուրկ են իրավական հիմնավորումներից:

Ազարյանի խոսքերով՝ եթե նույնիսկ չեղյալ համարվեն 18 ընտրատեղամասերի (դրանց ընդհանուր թիվն է 438) ընտրությունների արդյունքները, որտեղ նկատվել են խախտումներ, ապա դա չի ազդի ընտրությունների արդյունքների վրա:

Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ Խորհուրդը կազմված է լինելու 65 անդամից։

ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում հավաքել է 186 630 ձայն (46,1 տոկոս)։ 89 131 ձայնով երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը, 69 140 ձայնով երրորդ տեղում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը։

Հայկական ընդդիմությունը հրաժարվեց մայիսի 31-ին կայացած ընտրությունների արդյունքում ստացած բոլոր մանդատներից։--0—