Թեհրանում առաջիկա շաբաթվա ընթացքում կնվազի հետընտրական բախումների ակտիվությունը. հայ քաղաքագետ

17.06.2009, 19:29
Թեհրանում առաջիկա շաբաթվա ընթացքում կնվազի հետընտրական բախումների ակտիվությունը. հայ քաղաքագետ

Քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Սևակ Սարուխանյանը կանխատեսում է, որ Թեհրանում առաջիկա շաբաթվա ընթացքում կնվազի հետընտրական բախումների ակտիվությունը:

Ընտրություններում Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հաղթանակից դժգոհ անձինք, իրանական ընդդիմության հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել Թեհրանի փողոցներ, ինչի արդյունքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ ուժերի և ըննդիմացողների միջև։ Անկարգությունների զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է յոթի։

«Ներկայում Իրանն ակտիվ քաղաքական ճգնաժամ է ապրում, որը դժվար թե ավարտվի առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում։ Քաղաքական ճգնաժամի ակտիվ և տեսանելի փուլը կավարտվի առաջիկա շաբաթվա ընթացքում, և ճգնաժամը կանցնի լատենտ վիճակի»,- ասաց Սարուխանյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Այունամենայնիվ, նրա խոսքերով, չնայած բախումների ընթացքում առկա զոհերին, Իրանի պետական համակարգը շարունակում է շատ ամուր մնալ և ի վիճակի է վերահսկել երկրում տիրող իրավիճակը։

«Դրա վկայությունն են  իրավապահ մարմինների՝ միլիոնանոց ցույցի մասնակիցների հետ բախման արդյունքում ընդամենը յոթ զոհերը։ Եթե պետությունը թուլացած լիներ, զոհերի թիվը կարող էր տասնյակ անգամ գերազանցել այս թիվը»,- ասաց Սարուխանյանը։

Միաժամանակ փարձագետը կարծում է, որ իրանական հասարակության մեջ արմատացել է այն համոզմունքը, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են։

Այս կապակցությամբ Սարուխանյանը ենթադրեց, որ առաջիկա օրերին բախումները կընթանան ոչ թե իշխանության և ընդդիմության միջև, այլ, ավելի շուտ, իշխանության և իրանական հասարակության միջև։
     
Ուրբաթ օրը տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն, գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հավաքել է 62,63 տոկոս, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ նախկին վարչապետ Միրհոսեյն Մուսավին՝ 33,75 տոկոս, մյուս երկու թեկնածուները հավաքել են ավելի քան 2 տոկոս:

Արդյունքները հայտարարելուց հետո Թեհրանի փողոցներ են դուրս եկել Ահմադինեժադի հակառակորդներն ու քվեարկության արդյունքներից դժգոհ մարդիկ: Բողոքողներն իրականացնում էին հրկիզումներ, ավերում էին խանութներ: Ոստիկանության հետ բախումներին ընդդիմության հազարավոր կողմնակիցներ էին մասնակցում:-0-