ՎԶԵԲ-ը և ռուսաստանյան «Վնեշէկոնոմբանկը» 64,5 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությանը

17.06.2009, 16:31
ՎԶԵԲ-ը և ռուսաստանյան «Վնեշէկոնոմբանկը» 64,5 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությանը
ՎԶԵԲ-ը և ռուսաստանյան «Վնեշէկոնոմբանկը» 64,5 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությանը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և «Զարգացման և արտաքին էկոնոմիկայի գործունեության բանկ» պետական կորպորացիան (Վնեշէկոնոմբանկ) 64,5 մլն եվրոյի վարկ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությանը։

Համապատասխան պայմանագիրը չորեքշաբթի ստորագրեցին ՎԶԵԲ-ի էներգետիկ հարցերով տնօրեն Նադիֆա Ֆարշադը, «Վնեշէկոնոմբանկի» փոխնախագահ Պյոտր Ֆրադկովն, ինչպես նաև ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը, ում միջոցով կիրականացվի նախագծի ֆինանսավորումը։

Համաձայն ստորագրված համաձայնագրի, ՎԶԵԲ-ն Էլեկտրացանցերին 42 մլն եվրո կփոխանցի, իսկ Վնեշէկոնոմբանկը՝ 22,5 մլն եվրո։

Տվյալ գործարքն առանց պետական երաշխիքի հայկական ընկերության կողմից ներգրավված խոշորագույն բանկային վարկ է։Ներգրավված վարկային միջոցները Հայաստանի էլեկտրական բաշխիչ  ցանցերի արդիականացման և վերականգնման ֆինանսավորման նպատակով կտրամադրվեն 10 տարի ժամկետով լողացող տոկոսադրույքներով, որոնք կսահմանվեն նախագծի յուրաքանչյուր փուլում։ Արդիականացման ծրագիրը ենթադրում է էլեկտրաէներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացում, կորուստների նվազեցում էլեկտրացանցերում, ԱՊՀ երկրների էներգահամակարգերի ինտեգրման ուժեղացում։

Ինչպես համաձայնագրի ստորագրման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարությունը հատուկ նշանակություն է տալիս նման պայմանագրի ստորագրմանը, քանի որ այս գործարքն առավել խոշորներից է Հայաստանի բանկային համակարգի ողջ պատմության ընթացքում, ինչպես նաև այն պատճառով, որ ներդրումներն իրականացվում են Հայաստանի տնտեսության համար առավել բարդ պահի, երբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բացասաբար է անդրադարձել հայրենական տնտեսության վրա։

«Այս խոշոր վարկը դրական ազդեցություն կունենա և տնտեսության վրա, և Հայաստանի սոցիալական ոլորտի վրա։ Հայաստանի կառավաարությունը ողջունում է նման խոշոր ֆինանսական միջոցների տրամադրումը, առավել ևս, երբ վարկային միջոցների ներգրավումը չի ազդի սակագների վրա, իսկ տոկոսադրույքների մարումը կներկայացվի հասույթի հաշվին»,- հայտարարեց նա։

Ստորագրված համաձայնագիրը կարևորեցին նաև Վնեշէկոնոմբանկի փոխնախագահ Պյոտր Ֆրադկովը և ՎԶԵԲ էներգետիկ հարցերով տնօրեն Նադիֆա Ֆարշադը։

Ֆրադկովը հույս հայտնեց, որ նախագիծն իր շարունակությունը կունենա, և կուտակած փորձը կօգտագործվի հետագայում։ Նա ավելացրեց, որ բանկի համար գործարքը հատուկ կարևորություն է ներկայացնում, քանի որ Վնեշէկոնոմբանկի առաջին գործարքն է Հայաստանի տարածքում։

ՎԶԵԲ ներկայացուցիչն, իր հերթին, ուշադրություն դարձրեց այն բանին, որ ստորագրված համաձայնագիրն առաջինն է Եվրաբանկի համար էներգետիկայի ոլորտում և Հայաստանում, նաև տարածաշրջանում, ինչպես նաև համագործակցության առաջին փորձը տարածաշրջանում ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ-ի և Վնեշէկոնոմբանկի միջև։

Վնեշէկոնոմբանկը ստեղծվել է 2007 թվականին։ Բանկի գործունեությունն ուղղված է ոչ հումքային տնտեսության, գիտատար արդյունաբերության աճի ենթակառուցվածքային սահմանափակումների հաղթահարմանը, արդիականացմանը և զարգացմանը, նորարարությունների խթանմանը, փոքր և միջին բիզնեսի աջակցմանը։

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն Հայաստանի բոլոր էնգասպառողներիբացառիկ մատակարարն է: Ընկերությունն ունի 323 ենթակայան, սպասարկում է830 հազար բաժանորդի և Հայաստանի խոշոր գորատուներից է: Ընկերության վաճառքի ծավալը 2008թ. կազմել է 186 միլիոն եվրո, իսկ ներդրումների ծավալը՝ 29 միլիոն եվրա: Ընկերությունը ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի դուստր կառույցն է:-0-