+5
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ գլխավոր դատախազը ԵԽԽՎ համազեկուցողների հետ քննարկել է մարտի 1-2 անկարգությունների փաստով քրեական գործերը

19:23
16 Հունիսի 2009

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեքշաբթի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Ժորժ Կոլոմբիեի հետ քննարկել է 2009 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների ուղղությամբ իրականացվող քննությանը և 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքներին վերաբերող հարցեր, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության գլխավոր դատախազի մամուլի ծառայությունից:

Անդրադառնալով տեղի ունեցած անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին՝ ՀՀ գլխավոր դատախազը մանրամասնել է ինչպես պարզաբանված հանգամանքները, այնպես էլ քննության դժվարությունները՝ կապված որոշ փորձաքննությունների անցկացման հետ:

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ:  Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել ավելի քան 200-ը։

Հովսեփյանը տեղեկացրել է, որ արձանագրված 10 մահվան հանգամանքների որոշ հարցերի պարզաբանման համար բանակցություններ են անցկացվել տարբեր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի փորձագետների հետ՝ հատկապես խնդիր ունենալով ստանալ փորձագետների օգնությունը ոստիկանների կողմից կիրառված հատուկ միջոցների նույնացման հարցում, սակայն բոլորն էլ նշել են, որ հատուկ միջոցներից արձակված  փամփուշտները հնարավոր չէ նույնացնել:

Նման եզրակացություն է ներկայացրել նաև հատուկ միջոցներն ու փամփուշտները արտադրող հիմնարկությունը, որտեղ քննչական խումբը նշանակել էր փորձաքննություն՝ նրանց տրամադրելով դիակների մարմիններից հանված փամփուշտները ու ոստիկաններից առգրավված հատուկ միջոցները: Նախաքննությունն այս ուղղությամբ շարունակվում է:

Հանդիպման ընթացքում շոշափվել է նաև մարտի 1-2-ին տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու, դրանք կազմակերպելու համար դատապարտված անձանց նկատմամբ հնարավոր համաներման կիրառմանը վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ըստ ամենայնի՝ հնարավոր համաներումը կտարածվի նաև նշված արարքները կատարելու համար դատապարտված շատ անձանց վրա:

Անդրադառնալով դատաքննության ընթացքին և հատկապես նախաքննական ցուցմունքները քննությանը խորթ մեթոդների կիրառման ազդեցության տակ տալու վերաբերյալ որոշ վկաների հայտարարություններին՝ ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ դրանք բոլորն էլ դարձել են քննության առարկա:

Նշվել է, որ անկարգությունները կազմակերպելու համար ներկայումս դատարանների վարույթում գտնվող 6 անձանց վերաբերյալ 5 քրեական գործերով հարցաքննվել է շուրջ 80 վկա, որոնցից 6-ը հայտարարել են, թե նախաքննության ընթացքում իրենցից ցուցմունքներ են վերցվել բռնությունների գործադրմամբ:

Բոլոր նշված հայտարարությունների հիման վրա դատախազությունը հարուցել է քրեական գործեր և հանձնարարել համապատասխան քննչական մարմիններին կատարել քննություն՝ պարզելու վկաների հայտարարություններում մատնանշված հանգամանքները:

Բացի այդ շուրջ 10 վկա դիմել են դատարաններին՝ խնդրելով իրենց նկատմամբ պաշտպանական միջոցներ կիրառել՝ հայտարարելով, որ ամբաստանյալների մերձավորների, կողմնակիցների կողմից իրենց նկատմամբ գործադրվում են ճնշումներ՝ պարտադրելով հրաժարվել նախաքննական ցուցմունքներից: Այս հայտարարությունների վերաբերյալ նույնպես հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն ընթացքի մեջ է:

Համազեկուցողների խնդրանքով անդրադառնալով տեղի ունեցած ավագանու ընտրություններին՝ ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ միայն քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ ստացված ահազանգերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում  քննվում է 8 քրեական գործ, որից 2-ը՝ 3 անձի վերաբերյալ արդեն  ուղարկվել  է դատարան: 

Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ 65 անդամից բաղկացած խորհրդում ընդգրկվել են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը,  Հայ ազգային կոնգրեսը։ --0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների