«Հայաստանի զբոսաշրջության մրցունակություն» երրորդ համաժողովը կանցկացվի Երևանում հունիսի 18-ին

15.06.2009, 15:00
«Հայաստանի զբոսաշրջության մրցունակություն» երրորդ համաժողովը կանցկացվի Երևանում հունիսի 18-ին
«Հայաստանի զբոսաշրջության մրցունակություն» երրորդ համաժողովը կանցկացվի Երևանում հունիսի 18-ին

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Հայաստանի զբոսաշրջության մրցունակություն» երրորդ համաժողովը կանցկացվի Երևանում հունիսի 18-ին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը երկուշաբթի տեղեկացրեցին «Հայաստանի մրցունակ մասնավոր հատված» (CAPS) ծրագրի մամուլի ծառայությունից։

Համաժողովի կազմակերպիչներն են CAPS-ը,  ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը։ Ինչպես ասվում է հաղորդագրությունում, միջոցառման նպատակն է նպաստել զբոսաշրջության կլաստերի զարգացմանը և ընձեռել կապերի հաստատման հնարավորություններ, ոլորտի շահառուներին տրամադրել արդիական տեղեկություններ զբոսաշրջության ոլորտի ներկայիս վիճակի վերաբերյալ և խրախուսել ոլոտի հիմնախնդիրների վերհանումը առանձին խմբային քննարկումների միջոցով:

«Գլոբալ տնտեսական ճգնաժամի հետևանքով զբոսաշրջության ոլորտը Հայաստանում և ընդհանրապես ամբողջ աշխարհում կանգնած է լուրջ դժվարությունների առջև: Այս փաստը հաշվի առնելով` համաժողովը կլուսաբանի այլ երկրների ջանքերը, որոնք ուղղված են մեղմացնելու զբոսաշրջային ժամանումների տեմպի անկումը, ինչպես նաև կտրամադրի ծախսարդյունավետ մարկետինգային ռազմավարությունների ուղեցույցեր»,- ասվում է հաղորդագրությունում։  

Համաժողովի շրջանակներում կներկայացվեն նաև CAPS ծրագրի և նրա գլխավոր գործընկերիների փորձերը` ուղղված զբոսաշրջության ոլորտում ՏՏ արդիական լուծումների կիրառման խթանմանը ՏՏ և զբոսաշրջության կլաստերների փոխկապակցման միջոցով: -0-