Համաշխարհային բանկը մինչև 2009 թվականի ավարտը Հայաստանին կտրամադրի 2009-2012 թթ. համար նախատեսված 545 մլն դոլարի կեսը

12.06.2009, 15:21

Համաշխարհային բանկը մինչև 2009 թվականի ավարտը Հայաստանին կտրամադրի 2009-2012 թթ. համար նախատեսված 545 մլն դոլարի կեսը։ Այդ մասին ուրբաթ լրագրողներին հայտնեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։

«Փորձելով արձագանքել ճգնաժամին՝ Համաշխարհային բանկը նոր ազդակ է հաղորդել վարկային և ներդրումային ծրագրերի իրականացմանը և բյուջետային ֆինանսավորմանը՝ արագացնելով դրանց տրամադրման ընթացքը, ինչի կապակցությամբ մենք սպասում ենք, որ ներդրումային նոր ծարագրերը կտան շոշափելի արդյունքներ»,- ասաց Վարուդակիսը։

Ըստ նրա՝ միջոցներն ուղղված կլինեն գյուղական ճանապարհների վերականգնմանը, համայքների աջակցությանը, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը և համայքները խմելու ջրով ապահովելու ծրագրերի իրականացմանը։

Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը նախօրեին հաստատել է Հայաստանի հետ ՀԲ Խմբի գործընկերության 2009-2012թթ. ռազմավարությունը՝ 670-700 մլն դոլարի չափով։ Միաժամանակ այդ միջոցների 20 տռոկոսը կուղղվի պետբյուջե, իսկ 80 տոկոսը՝ կոնկրետ ծրագրերի իրականացմանը։

1992 թվականից ՀԲ-ն Հայաստանին է տրամադրել մոտ 1,2 մլրդ գումարի վարկ։ -0-