Շիրակի մարզում երկու գյուղերի զգալի վնաս է պատճառել պտտահողմը

12.06.2009, 14:44
Շիրակի մարզում երկու գյուղերի զգալի վնաս է պատճառել պտտահողմը

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Շիրակի մարզում պտտահողմը զգալի վնաս է պատճառել Ղարիբջանյան և Ախուրիկ գյուղերին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր Փրկարար ծառայությունից։

 

Հաղորդագրության համաձայն, 17։45 սահմաններում Շիրակի մարզպետարանից տեղեկություն է ստացվել այդ գյուղերում պտտահողմի մասին, և դեպքի վայր է մեկնել Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

 

Տեղում պարզվել է, որ քամու պատճառով ամբողջությամբ վնասվել են Ղարիբջանյան գյուղի 13 բնակելի տան տանիքներ` 1510 քմ մակերեսով, Ախուրիկ գյուղի հիվանդանոցի տանիքը` 144 քմ և 14 բնակելի տան տանիքներ` 1850 քմ մակերեսով, ինչպես նաև պատուհանների ապակիներ:

Բացի այդ, Տրանսֆորմատորային ենթակայանի Էլեկտրական մալուխների վնասվելու պատճառով նշված գյուղերը հոսանքազրկվել են: -0-