ՀՀ ֆինանսների նախարարությունը հստակեցնում է Ռուսաստանի կողմից կայունացման վարկ տրամադրելու ժամկետները

11.06.2009, 17:21
ՀՀ ֆինանսների նախարարությունը հստակեցնում է Ռուսաստանի կողմից կայունացման վարկ տրամադրելու ժամկետները

ՀՀ  ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից հստակեցնում են 500 միլիոն ԱՄՆ դոլարի ռուսական կայունացման վարկի տրամադրման ժամկետները։

«Վարկային համաձայնագիրն արդեն իսկ ուժի մեջ է մտել, իսկ գումարի փոխանցումը Հայաստանի կառավարությանը տեղի կունենա մեկ-երկու օրվա ընթացքում»,- հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ վարկը հայկական կողմին է փոխանցվել հինգշաբթի օրը։

ՌԴ և ՀՀ ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինն ու Տիգրան Դավթյանը մայիսի 20-ին Երևանին 15 տարի ժամկետով 500 մլն դոլարի վարկ տրամադրելու մասին համաձայնագիր են ստորագրել LIBOR + 3% տոկոսադրույքով՝ ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանը սատարելու նպատակով: Դա արտոնյալ տոկոսադրույքով վարկ է, որը ներկա պայմաններում տարեկան շուրջ 4 տոկոս է կազմում։  -0-