Երևանում 2008 թ.-ի մարտյան դեպքերի ժամանակավոր հանձնաժողովի ղեկավարը խնդրում է փաստեր ներկայացնել վերջնական զեկույցը կազմելու համար

08.06.2009, 19:48
Երևանում 2008  թ.-ի մարտյան դեպքերի ժամանակավոր հանձնաժողովի ղեկավարը խնդրում է փաստեր ներկայացնել վերջնական զեկույցը կազմելու համար

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում 2008  թ.-ի մարտի 1-2-ի դեպքերի ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը երկուշաբթի դիմել է բոլոր հասարակական ու քաղաքական կազմակերպություններին, ՀԱԿ-ին՝ կոչ անելով տրամադրել 2008 թ.-ի մարտյան դեպքերի հետ կապված իրենց մոտ եղած փաստերն ու տեղեկատվությունը (վկայություններ, տեսագրություններ և մերկացումներ)՝ վերջնական զեկույցում ընդգրկելու համար, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանը։

Մարտի դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվել է  2008 թվականի հունիսի 16-ին, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին ԵԽԽՎ 1609 բանաձևի պահանջների շրջանակներում։ Բանաձևն ընդունվել է ապրիլին՝ մարտի 1-ին ընդդիմության կողմից անցկացված հանրահավաքից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների և բարդ քաղաքական իրավիճակի կապակցությամբ։ Հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են սեպտեմբերի 15-ին:

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, ավելի քան 200 մարդ ստացել է վնասվածքներ։ --0--