Երկու մարդ է տուժել անհայտ տեսակի օձերի խայթոցից

08.06.2009, 15:36
Երկու մարդ է տուժել անհայտ տեսակի օձերի խայթոցից

Երկու մարդ է տուժել անհայտ տեսակի օձերի խայթոցից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Փրկարար ծառայությունից։

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ` Կապանի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 24ա տան բնակիչ, 1965թ ծնված  Գագիկ Գևորգյանը, իսկ Արագածոտնի մարզում՝ Կարբի գյուղի բնակիչ, 1995թ ծնված  Կառլեն Դավթյանը:

Երկուսի վիճակն էլ բժիշկները գնահատում են բավարար։ -0-