«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ուղևորաշրջանառությունը 2008 թ.-ի ընթացքում աճել է 46 տոկոսով, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղեկացրեց ՀԿԵՈՒ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը։
Նրա խոսքերով, եթե դիտարկենք Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղևորաշրջանառության կառուցվածքը, ապա չորս ամսվա ընթացքում աճը կազմել է 3,5 տոկոս։
«Հայաստանի ուղևորաշրջանառության 90 տոկոսը կազմում են ավտոմոբիլային փոխադրումները, այսինքն դա երկաթուղայինների համար աշխատանքի որոշակի դաշտ է, մասնավորապես՝ աշխատանքի որակի բարձրացման, նոր ծառայությունների, նոր ժամանակացույցի ներդրման համար», - ասաց Շայդուլինը։
Նա նշեց, որ ճիշտ ընդունված սակագնային քաղաքականությունն ու մերձքաղաքային երթևեկության կազմակերպումը թույլ է տվել ընկերությանը 46 տոկոս աճ գրանցել։
«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը։ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել է ՀԵՈՒ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցելու, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 20 տարի երկարացման իրավունքով, 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։-0-