WWF-ի հայկական մասնաճյուղն ու ՀՀ բնապահպանության նախարարությունը կնշեն Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրը

03.06.2009, 14:48
WWF-ի հայկական մասնաճյուղն ու ՀՀ բնապահպանության նախարարությունը կնշեն Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրը

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայկական մասնաճյուղն ու ՀՀ բնապահպանության նախարարությունը ուրբաթ՝ հունիսի 5-ին, կնշեն Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրը։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին WWF-ի հայկական մասնաճյուղի հասարակության հետ կապերի բաժնից, Շրջակա միջավայրի պաշտպանության օրվա շրջանակներում Երևանում տեղի կունենա որսագողության մասին պատմող ֆիլմի շնորհանդես ու հայկական լանդշաֆտների լուսանկարչական ցուցահանդես։

Ֆիլմի շնորհանդեսն ու լուսանկարչական ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հունիսի 5-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում։

Միջոցառմանը կմասնացկեն համապատասխան գերատեսչությունների, համայնքների, ռազմական կառույցների, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Լուսանկարչական ցուցահանդեսը կտևի մեկ շաբաթ։

WWF-ի գրասենյակը Երևանում հիմնվել է 2001 թ.-ին, իսկ 2006 թ.-ից գործում է որպես WWF-ի հայկական մասնաճյուղ։

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) աշխարհում խոշորագույն բարեգործական կազմակերպություններից է, որը հիմնադրվել է 1961 թ.-ին։ Հիմնադրամի ավելի քան հինգ հազար աշխատակից կա ավելի քան հարյուր երկրում։ Յուրաքանչյուր տարի WWF-ն իրագործում է ավելի քան 1200 բնապահպանական նախագիծ՝ միլիոնավոր մարդկանց ուշադրությունը հրավիրելով շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրներին և դրանց լուծմանը։

WWF-ի առաքելությունն է երկրագնդի բնական միջավայրի աճող դեգրադացիայի կանխարգելումն ու մարդու և բնության միջև ներդաշնակության ձեռքբերումը։ Հիմնական նպատակը Երկիր մոլորակի կենսաբանական բազմազանության պահպանումն է։-0-