ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Կյու-Հյունգին, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում Կորեայի դեսպանը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է Կորեական թերակղզում տեղի ունեցած վերջին զարգացումները` կապված Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակման և միջուկային ծրագրերի իրականացման հետ։
Էդվարդ Նալբանդյանը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրադրության սրման կապակցությամբ և հույս է հայտնել, որ միջազգային հանրության ջանքերը կբերեն վեցակողմ բանակցությունների վերսկսմանը և Կորեական թերակղզում իրադրության կայունացմանը
Բացի այդ, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-կորեական քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական հարաբերությունների և մշակութային փոխանակումների ակտիվացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպություններում համագործակցության շուրջ:
Դեսպան Կյու-Հյունգն ընդգծել է, որ Կորեայի Հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների հետագա ընդայնմանը: -0-