Ժամը 18։00-ի դրությամբ Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 41,66 տոկոսը, տեղեկացրեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Աբրամ Բախչագուլյանը։
«Երևանում ընտրողների ընդհանուր թիվը 771 477 մարդ է: Ժամը 17։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 321, 403 ընտրող, ինչը կազմում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 41,66 տոկոսը», - ասաց նա:
Երևանում մայիսի 31-ին անցկացվում են Ավագանու խորհրդի ընտրություններ: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն՝ նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի ձայների մեծամասնությունը:
Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:
Ընտրություններին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։ --0—