Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին հաղթանակ տանելու դեպքում Հայաստանի հանրապետական կուսակցությունից քաղաքապետի թեկնածու, Երևանի ներկայիս քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը խոստացել է լավ աշխատել՝ իր բարօրություն բոլոր երևանցիների։
«Իմ ամենաառաջին խոստումն այն էր, որ ես լավ եմ աշխատելու և լավ եմ աշխատելու Երևանի յուրաքանչյուր բնակչի համար», - հայտարարեց նա լրագրողներին 9/5 ընտրատեղամասում քվեարկելուց հետո։
Նա նաև կարևորեց ներկա ընտրությունները։
«Այս ընտրությունները յուրաքանչյուր երևանցու համար շատ կարևոր են, և ես մեծ ակնկալիքներ ունեմ։ Վաղը Երևանը կունենա նոր միասնական մարմին, որը կկոչվի Երևանի համայնք։ Ընտրությունները կարևոր են մեզ բոլորիս համար, թող դրանք լինեն ազատ և արդար», - հայտարարեց Բեգլարյանը։
Նրա խոսքերով՝ այս պահի դրությամբ ընտրություններն ընթանում են հանգիստ, նրա շտաբը ընտրախախտումների մասին որևէ ահազանգ չի ստացել։
Երևանում մայիսի 31-ին անցկացվում են Ավագանու խորհրդի ընտրություններ, որոնք կկարողանա մասնակցել 771,5 հազար մարդ: Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:
Ընտրություններին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։ --0—