+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի նախագահը պահանջում է պատշաճ և բարձր մակարդակով կազմակերպել բուհերի ընդունելության քննությունները

10:57
31 Մայիսի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունելության քննությունների կազմակերպմանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ մարզպետների և կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ:

«Խորհրդակցության ընթացքում նախագահն ընդգծել է ընդունելության քննությունները պատշաճ և բարձր մակարդակով կազմակերպելու կարևորությունը, և ասել, որ այդ գործընթացում տարեցտարի գրանցվող առաջընթացը նաև նման խորհրդակցությունների արդյունք է», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
 
ՀՀ նախագահի խոսքերով՝ 2009 թ.-ի ընդունելության գործընթացն իր կազմակերպչական մակարդակով պետք է ավելի լավը լինի, քան նախորդ տարվանն էր։

«Քննությունների արդյունքում բուհեր պետք է ընդունվեն իրականում լավագույն և արժանի դիմորդները, գործընթացից պետք է դուրս գանք դասեր քաղած և հաջորդ տարվա համար պետք է առաջարկել ընդունելության էլ ավելի կատարելագործված մեխանիզմներ»։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քննական գործընթացում առանձնացրել է երեք կողմ` կառավարությունը` ի դեմս կրթության և գիտության նախարարության, մարզպետարանները և վերակսկող մարմինները:

Սարգսյանն ասել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից ակնկալում է քննական գործընթացը կազմակերպել ընդունելության կանոնակարգի և ընդունելության քննությունների ընթացակարգի տառին համապատասխան, իր լիազորությունների շրջանակում վերահսկել այդ գործընթացն, ինչպես նաև ապահովել միասնական-ավարտական քննական գործընթացի թափանցիկությունը և  տեղեկատվության մատչելիությունը:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ մարզպետներից ակնկալում է կազմակերպչական, այդ թվում նաև` տեխնիկական աջակցություն քննական կենտրոններին, քննական կենտրոնների շուրջը հանգիստ, հանդարտ մթնոլորտի ապահովում, ինչպես նաև քննական գործընթացին որևէ միջամտության, այդ թվում նաև՝ անձնական բացառում:

Երկրի ղեկավարը կրթության և գիտության նախարարից պահանջել է հաստատակամություն և սկզբունքայնություն: Նա նաև հանձնարարել է համապատասխան մարմիններին մշտական վերահսկողություն իրականացնել գործընթացի նկատմամբ:

Մարզպետները և կրթության ոլորտի պատասխանատուները ՀՀ նախագահին զեկուցել են, որ կազմակերպչական և նախապատրաստական բոլոր խնդիրները լուծված են և համակարգը պատրաստ է քննական գործընթացին։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների