Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին կկարողանա մասնակցել 771,5 հազար մարդ

29.05.2009, 15:31
Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին կկարողանա մասնակցել 771,5 հազար մարդ
Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին կկարողանա մասնակցել 771,5 հազար մարդ
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ճշտված ցուցակների համաձայն՝ Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին կկարողանա մասնակցել 771,5 հազար մարդ, ուրբաթ մամուլի ասուլիսում հայտնեց Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը։

Նա հայտնեց, որ որևէ անճշտություն հայտնաբերելու դեպքում քաղաքացիները, քաղաքական ուժերը և հասարակական կազմակերպությունները կարող էին դիմել լիազոր մարմիններ մինչև մայիսի 26-ը։

«Բացի այդ, գործել է թեժ գիծ, որով քաղաքացիները կարող էին անճշտությունների մասին դիմել Ոստիկանություն։ Թեժ գժով առայսօր ստեցվել է 12 զանգ»,- ասաց անձնագրերի և վիզաների վարչության պետը։

Ըստ նրա՝ անձնագրերի և վիզաների վարչություն ստացվել է ընդամենը երկու հաղորդագրություն խախտումների մասին, որոնք ուղարկել են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները։

«Հաղորդագրությունը հիմանականում վերաբերում էր ընտրացուցակներում մահացած մարդկանց, զինվորական ծառայություն անցնող անձանց և ազատազրկման վայրերում գտնվող անձանց ընդգրկելուն»,- ասաց Մուրադխանյանը։

Մայիսի 31-ին տեղի կունենան Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի ձայների մեծամասնությունը:

Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։  --0--