ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի գյուղապետարանին հարակից թաղամասում գրունտային ջրերի բարձրացման հետևանքով ջրալցվել են տեղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը, ինչպես նաև 27 տան նկուղներն ու օժանդակ շինությունները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Փրկարար ծառայությունից։
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան։ Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, ինչպես նաև փրկարար ուժերի վարչության փրկարարների խումբը Երևանից: Տեղում կատարվել են կրկնակի ջրահեռացման աշխատանքներ: Մայիսի 26-ի առավոտվա դրությամբ ջրահեռացման աշխատանքները շարունակվում էին: -0-