Ութ հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ

27.05.2009, 12:02
Ութ հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ
Ութ հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ

Ութ հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Երևանում անցկացվող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։

Բացի այդ, քառորդ եզրափակիչ են դուրս եկել ևս երկու հայ բռնցքամարտիկներ, ովքեր հանդես են գալիս այլ երկրների հավաքականների կազմում։ Նրանք են Գեորգի Մանուկյանը (Ռուսաստան) և Գևորգ Մանուկյանը (Ուկրաինա)։

Չորեքշաբթի կիսաեզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն Կորյուն Սողոմոնյան (46կգ) – Ջիանի Գարսիա (Կուբա), Ջոնիկ Տոնոյան (54 կգ) – Գեորգի Մանուկյան (Ռուսաստան), Արթուր Քաջոյան (60 կգ) – Ալեքսանդր Մալինին (Ռուսաստան), Վոլոդյա Հայրապետյան (63 կգ) – Թոմաս Սեմահայ (ԱՄՆ), Հայկ Խաչատրյան (70 կգ) – Աքսիմ Բուրաք (Թուրքիա), Սամվել Ոսկանյան (75 կգ) – Իդրիս Շահմանով (Ռուսաստան), Ալեքսան Նազանյան (80 կգ) – Էր Դողան (Թուրքիա), Գոռ Մարգարյան (80 կգ-ից բարձր) – Արտյոմ Վասիլյոնոկ (Ղազախստան) զույգերը։

Ուկրաինան ներկայացնող Գևորգ Մանուկյանը կիսաեզրափակիչ դուրս գալու համար ուժերը կչափի Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Մարտուշինի հետ (80 կգ-ից բարձր)։

Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունն անցկացվում է Երևանում, մայիսի 23-ից 30-ը։

Աշխարհի առաջնությանը մասնակցում են Ալժիրը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Չինաստանը, Թայվանը, Կիպրոսը, Կուբան, Դոմինիկյան Հանրապետությունը, Անգլիան, Էկվադորը, Ֆինլանդիան, Գերմանիան, Հունաստանը, Վրաստանը, Հունգարիան, Հնդկաստանը, Իրանը, Իռլանդիան, Իսրայելը, Ղազախստանը, Ղրղզստանը, Կորեան, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Մարոկկոն, Լեհաստանը, Պուերտո-Ռիկոն, Խորվաթիան, Ռումինիան, Ռուսաստանը, Շվեդիան, Թայլանդը, Թուրքիան, Ուկրաինան, ԱՄՆ-ն, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Սերբիան և Հայաստանը ներկայացնող մարզիկները։ -0-