Հայաստանում H1N1 գրիպի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է. ՀՀ առողջապահության նախարարություն

26.05.2009, 14:28
Հայաստանում H1N1 գրիպի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է. ՀՀ առողջապահության նախարարություն
Հայաստանում H1N1 գրիպի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է. ՀՀ առողջապահության նախարարություն

Հայաստանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է, ասվում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայության տեղեկատվության մեջ։

«Հայաստանում շարունակվում է վարակի ներբերման և տարածման կանխարգելմանն ուղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը: Շարունակվում է ուղևորների առողջության նկատմամբ մոնիտորինգի իրականացումը», - նշեցին մամուլի ծառայությունից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակած տեղեկատվության համաձայն՝ աշխարհում H1N1 վիրուսով հարուցված գրիպի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Համաճարակը շարունակում է ընդգրկել նոր տարածքներ։ 2009թ. մայիսի 25-ի դրությամբ 46 երկիր պաշտոնական հաղորդագրություն են ներկայացրել մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի 12.515 դեպքի մասին, որոնցից 91-ի դեպքում մահ է գրանցվել։

Մարդկանց մոտ H1N1 վիրուսով հարուցված գրիպի հիմնական ախտանշաններն են` բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա։

Հիվանդության տարածումը կանխելու նպատակով ԱՀԿ-ն կոչ է անում մարդկանց՝ մանրամասն հետևել հիգիենային, իսկ հիվանդության նախանշանների բացահայտման դեպքում անմիջապես դիմել բժիշկի։-0-