«Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեջբերման ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում հայկական լրատվական գործակալությունների ու կայքերի մեջ. հետազոտություն

22.05.2009, 17:46

Միջազգային տեղեկատվության «Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեջբերման ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում հայկական լրատվական գործակալությունների ու կայքերի մեջ, այս մասին ասվում է Arcaler Scorecard վարկանշային կայքի կողմից կազմված վիրտուալ ներկայացուցչությունների, վեբ-պորտալների, կայքերի, ինտերնետ-ռեսուրսների վարկանիշում։

Մայիսի 21-ի դրությամբ հայկական ԶԼՄ-ների վեբ-կայքերի վարկանիշի համաձայն՝ «Նովոստի-Արմենիա» գործակալության մեջբերման վարկանիշը կամ վիրտուալ մտավոր կապիտալի ընդհանրացված ցուցանիշը (QI) 1,343 է՝ վերջին 10 օրում երկրորդ տեղից բարձրանալով առաջին տեղ։

Ընդ որում գործակալության մեջբերվողականությունը Google որոնողական համակարգում 90,5 հազար է, իսկ Yandex.ru որոնողական համակարգի վարկածով երկրների լրատվական կայքերի վարկանիշում մեջբերման թեմատիկ ինդեքսով՝ 1100։  

Ամենաշատ մեջբերվող հայկական տեղեկատվական ռեսուրսների տասնյակում ընդգրկված են նաև Panarmenian պորտալը, «A1+»-ը, Panorama պորտալը, «Առավոտ» թերթի կայքը, Tert պորտալը, «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը, ArmeniaNow պորտալը, «168 ժամ» թերթի կայքը և Armenia Today պորտալը։

Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, հայկական 52 ԶԼՄ-ից 14-ը միջինից բարձր QI ունեն (0.221)։

Վիրտուալ ներկայացուցչությունների, վեբ պորտալների, կայքերի, ինտերնետ ռեսուրսների վարկանիշը կազմվում է հետևյալ առանցքային ցուցիչներով՝ վիրտուալ մտավոր կապիտալի ընդհանրացված ցուցանիշով (QI), վիրտուալ ցանցի անգլալեզու և ռուսալեզու հատվածների մեջբերվողականության թեմատիկ ինդեքսով, որակի և պահանջվածության, մասսայականության, նշանակության, հեղինակության ինդիկատորով։ -0-