Ղազախստանի մարզական պատվիրակությունը, որի կազմում ընդրգկված է 30 մարդ, երեքշաբթի Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է Երևան՝ մայիսի 23-30-ը կայանալիք ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանիների 2009թ. առաջնությանը մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնը։
Ինչպես առաջնության պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտարարել է Ղազախստանի հավաքականի ավագ մարզիչ Բեյբութ Եսժանովը՝ նրա սաները մտադիր են հաջող ելույթ ունենալ առաջնության ժամանակ։
«Մենք փետրվարին արդեն այցելել էինք Երևան և ծանոթացել մեր թիմի հնարավորություններիn։ Լավ գիտակցում ենք, որ շատ ծանր մենամարտեր են սպասվում, սակայն մեր տղաները լի են հաղթանակի վճռականությամբ», - ասել է Եսժանովը։-0-