Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության նոր քարտուղար է ընտրվել Էդուարդ Շարմազանովը
19.05.2009,
17:55
Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության նոր քարտուղար է ընտրվել Էդուարդ Շարմազանովը
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության նոր քարտուղար է ընտրվել Էդուարդ Շարմազանովը։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին խմբակցությունից, նախօրեին Շարմազանովը միաձայն ընտրվեց քարտուղարի պաշտոնում խմբակցության նիստի ընթացքում։
Նախկինում ՀՀկ խմբակցության քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Սամվել Նիկոյանը, ով մայիսի 18-ին ընտրվեց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ։
2007 թվականի մայիսի 12-ից Շարմազանովը ՀՀԿ համամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր է։ Նա ՀՀԿ մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարն է։ -0-