Միջկառավարական համագործակցությունը Հայաստանի և ԼՂՀ միջև կնպաստի Արցախի ինքնուրույն կառույցների կայացմանը. ԱԺ խոսնակ

19.05.2009, 17:33
Միջկառավարական համագործակցությունը Հայաստանի և ԼՂՀ միջև կնպաստի Արցախի ինքնուրույն կառույցների կայացմանը. ԱԺ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Միջկառավարական համագործակցությունը Հայաստանի և ԼՂՀ միջև կնպաստի Արցախի ինքնուրույն կառույցների կայացմանը, երեքշաբթի հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ վերջին շրջանում հատկապես աշխուժացել են կապերը Հայաստանի և Արցախի օրենսդիրների միջև:

Այդ համատեքստում նա կարևորեց խորհրդարանական համագործակցությունը, փոխադարձ այցերի կազմակերպումը և մասնագիտական հանձնաժողովների միջև ուղղակի կապերի զարգացումը:

Այնուհետև զրուցակիցներն առանձնազրույց ունեցան, որի ընթացքում քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր: -0-