+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայ երաժիշտները «Եվրատեսիլ-2009»-ի Հայաստանի երգի ընտրությունն անհաջող են համարում

16:41
19 Մայիսի 2009

Հայ երաժիշտները կարծում են, որ «Եվրատեսիլ-2009» մրցույթին Հայաստանը ներկայացնող երգն անհաջող էր ընտրված։

«Ընտրված երգը թույլ չտվեց լիովին ներկայացնել Անուշ և Ինգա Արշակյանների հզոր վոկալ տվյալները»,- կարծում է «Չիկոն և ընկերները» ջազ-բենդի գեղարվեստական ղեկավար Արմեն Թութունջյանը։  

Ընդ որում նա նշեց, որ չնայած մրցույթի քաղաքականացված լինելուն՝ հաղթել է պարզ ու անկեղծ մի երգ Նորվեգիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռիբակի կատարմամբ։  

Կոմպոզիտոր Արամ Սաթյանը նույնպես նշեց երգի անհաջող ընտրությունը։ «Մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ ավելի արևելյան երկիր ենք, քան մեր հարևանները»,- նշեց նա։    

Կոմպոզիտորի կարծիքով՝ այս միտումը դրսևորվեց մրցույթում Հայաստանի դեռևս առաջին մասնակցությունից։ Ընդ որում Սաթյանն ընդգծեց, որ երգի կատարումը շատ լավ էր։ 

Նա նաև նշեց մրցույթի կազմակերպման բարձր մակարդակը, համաշխարհային աստղերի մասնակցությունն այնտեղ, մասնավորապես ճանաչված կոմպոզիտոր Էնդրյու ԼԼոյդ Վեբերի։  

Այս տարվա մրցույթի հաղթող է ճանաչվել Նորվեգիան ներկայացնող ծագումով բելառուսցի արտիստ Ալեքսանդր Ռիբակը Fairytale («Հեքիաթ») երգով։  Երկրորդ տեղը զբաղեցրեց Իսլանդիայի ներկայացուցիչ Յոհաննան, երրորդ տեղը՝ Այսել և Արաշ դուետն Ադրբեջանից։

Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյան քույրերը Jan-Jan երգով «Եվրատեսիլ - 2009» մրցույթի արդյունքներով զբաղեցրել են տասներորդ տեղը:

Հայաստանը մրցույթին մասնակցում է չորրորդ անգամ։ 2008 թ.-ին երգչուհի Սիրուշոն Եվրատեսիլ-2008-ում զբաղեցրեց չորրորդ տեղը։ Սիրուշոն գերազանցեց Հայաստանի նախորդ ներկայացուցիչներ Անդրեի (2006) և Հայկոյի (2007) արդյունքները, ովքեր նախորդ մրցույթներում զբաղեցրել էին ութերորդ տեղը։ --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների