Ղրղզ սրտաբանները բարձր են գնահատել հայկական սրտաբանության մակարդակը

19.05.2009, 15:00
Ղրղզ սրտաբանները բարձր են գնահատել հայկական սրտաբանության մակարդակը
Ղրղզ սրտաբանները բարձր են գնահատել հայկական սրտաբանության մակարդակը

ՀՀ առողջապահության  ազգային ինստիտուտում վերապատրաստում անցած հինգ ղրղզ սրտաբանները բարձր են գնահատել հայկական սրտաբանության մակարդակը։

Ղրղզ սրտաբաններին հանձնվել են վկայագրեր Հայաստանում վերապատրաստում անցնելու և սեփական մասնագիտական հմտությունները կատարելագործելու մասին։

«Վիրահատություններ անցկացնելու տեխնիկան ամեն տեղ տարբեր է։ Իհարկե, և Ղրղզստանում, և Հայաստանում վիրաբուժությունը մեծ բարձունքների է հասել, սակայն, միաժամանակ, փորձի փոխանակումը միշտ օգտակար է։ Ուզում եմ հավատալ, որ մենք որևէ բան ենք սովորեցրել երևանյան մեր գործընկերներին, և անխոս, մենք շատ բան ենք սովորել նրանցից», - ասաց Երևանում վերապատրաստում անցած ղրղզ սրտաբան Ֆաթիմա Տեկեևան։

ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի ուսումնական գծով պրոռեկտոր Մկրտիչ Ավագյանն իր հերթին նշեց, որ նման միջոցառումները նպաստում են ԱՊՀ երկրների մերձեցմանը։

«Հուսով եմ, որ հաջորդ տարի բացի Ղրղզստանի սրտաբաններից Հայաստան կայցելեն նաև ԱՊՀ այլ երկրների բժիշկներ», - ասաց Ավագյանը։

«Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամի հայկական մասնաճյուղի տնօրեն Զառա Մարտիրոսյանն իր հերթին ասաց, որ մասնաճյուղի առաջին խնդիրը կորսված կապերի վերականգնում է, որն հաստատել էր Հայաստանը մինչև Խորհրդային Միության փլուզումը։

«Ես մեծ հույս ունեմ, որ այս ծրագիրը կշարունակվի։ Կարծում եմ, որ երիտասարդ ղրղզ բժիշկները, վերադառնելով հայրենիք, Հայաստանի մասին լավ բաներ կպատմեն իրենց ընկերներին և գործընկերներին», - ավելացրեց Մարտիրոսյանը։

Այս ծրագրի կազմակերպիչն է «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամի հայկական մասնաճյուղը։-0-