Երևանի Ավագանու ընտրություններին կմասնակցի 771 հազար ընտրող. Ոստիկանություն

15.05.2009, 16:05
Երևանի Ավագանու ընտրություններին կմասնակցի 771 հազար ընտրող. Ոստիկանություն

Երևանի Ավագանու ընտրություններին կկարողանա մասնակցել 771 353 ընտրող, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի ոստիկանության Վիզաների և անձնագրային վարչության պետ, փոխգնդապետ Նորայր Մուրադխանյանը:

Նա ավելացրեց, որ հաստատված օրենքի կարգի համաձայն, ընտրություններից 45 օր առաջ լիազոր մարմիններին տեղական մարմինների հետ մեկտեղ հանձնվել է 439 ընտրատեղամաս, որտեղ ապրիլի 21-ին փակցվել են ընտրողների նախնական ցուցակները:

Մայիսի 31-ին տեղի կունենան Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։

Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն:

«Ընտրացուցակների ճշգրտումն ամենօրյա աշխատանք է, և ոստիկանությունը տարեկան երկու անգամ՝ հուլիսին և հունվարին, ԿԸՀ-ին է ներկայացնում ճշգրտված ցուցակներ, որպեսզի վերջինը տեղակայի այն իր կայքում»,- հայտնեց Մուրադխանյանը:

Նա հայտնեց, որ ընտրացուցակների կազմումն ու տնօրինումն իրականացնում է ոստիկանության ստորաբաժանումները ըստ ընտրողների գրանցման վայրի:

Մուրադխանյանը նաև բացատրեց նախորդ տարվա համեմատ Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցող անձանց թվի՝ 771 353 –ի ավելացումը 759 509-ի այն հանգամանքով, որ Հայաստանում 50 432-ով աճել է քվեարկողների թիվը:

Բացի այդ, ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն փախստականի կարգավիճակ և վերջին տարվա ըընթացքում Երևանում գրանցված, Հայաստանում ապրելու իրավունք ունեցող անձինք:

Նման անձանց թիվը, ըստ վարչության պետի, 2511-ն է:

Մուրադխանյանը հերքեց նաև լուրերը, թե շատ  մարդիկ գրանցվում են Երևանում, որպեսզի մասնակցեն Ավագանու ընտրություններին:

Նա հայտնեց, որ 2009թ. առաջին ամիսների ընթացքում Երևանում գրանցվել է 1479 քաղաքացի, ինչը 2737-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդ որում նրանցից միայն 242-ը նախկինում գրանցված են եղել Երևանում:-0-