+14
Եղանակը Երևանում
Հայ

ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության կողմերին կատարել հրադադարի պայմանները

20:02
11 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ ՄԽ Ղարաբաղյան կարգավորման հարցով համանախագահներ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Մեթյու Բրայզան (ԱՄՆ) և Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) երկուշաբթի կոչ են արել Ղարաբաղյան հակամարտության կողմերին կատարել 15 տարի առաջ կնքված հրադադարի պայմանները։ 

«15 տարի առաջ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները համարձակ և հեռատես որոշում ընդունեցին՝ ԶՈՒ հրամանատարներին կարգադրելով Լեռնային Ղարաբաղում անհապաղ ու անժամկետ հրադադարի համաձայնագիր կնքել»,- ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ՝ տարածված Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատման 15-ամյա տարեդարձի կապակցությամբ։

«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը կատարյալ չի եղել, և ամեն տարի հակամարտության կողմերը ճակատի գծում կյանքեր են կորցնում։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ խաղաղ կարգավորումը, որի ձեռքբերման համար այսօր աշխատում են կողմերը, թույլ կտա նոր սերունդներին ապրել Հայաստանում, Ադրբեջանում ու ԼՂՀ-ում՝ չտեսնելով պատերազմի սարսափները»,- նշել են միջազգային միջնորդները։  

Նրանք կոչ են արել հակամարտության կողմերին կատարել հրադադարի մասին համաձայնագրի դրույթները, այսինքն՝ 1995 թ.-ի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ հրադադարի ռեժիմի ամրապնդման առաջարկությունները», ինչպես նաև 2008թ.-ին Հելսինկիի նախարարական համաժողովում ճակատի առաջին գծից դիպուկահարների հեռացման մասին ՄԽ համանախագահների արած առաջարկը։

Համանախագահները հույս հայտնեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի գործող առաջնորդները կկարողանան հաղթահարել ղարաբաղյան հակամարտության համալիր պատճառներն ու բարդ հետևանքները և տարածաշրջանի ժողովուրդների համար ստեղծել անվտանգության, վստահության, համագործակցության և արդյունավետ շփման մթնոլորտ՝ թույլ տալով նրանց խաղաղությամբ ապրել՝ որպես լավ հարևաններ:

«Մենք նաև հույս ունենք, որ առաջնորդներին կհաջողվի Մինսկի խմբի համագործակցության մեջ վերջնականապես հաստատել խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքներ»,- ասված է միջնորդնեի հայտարարության մեջ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների