Հայաստանում սնկային թունավորման երեք դեպք է գրանցվել

07.05.2009, 12:22
Հայաստանում սնկային թունավորման երեք դեպք է գրանցվել
Հայաստանում սնկային թունավորման երեք դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Սնկային թունավորման երեք դեպք է գրանցվել Հայաստանի տարբեր մարզերում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հաղորդագրության համաձայն, Մայիսի 6-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ սնկային թունավորման նախանշաններով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի, Մաշտոցի փողոցի թիվ 12 տան բնակչուհի,  1992 թ. ծնված Մելինե Մկրտչյանը:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը բնութագրվել է միջին ծանրության:

Նույն օրը սնկային թունավորման նախանշաններով Արագածոտնի մարզի Թալինի հիվանդանոց են տեղափոխվել Արագած գյուղի բնակիչ, 1991 թ. ծնված Գոռ Գրիգորյանը և Արմավիր քաղաքի բնակչուհի, 1987 թ. ծնված Քրիստինե Ներսիսյանը:

Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը բնութագրվել է բավարար:-0-