Հայաստանում 2009թ.-ի առաջին եռամսյակում 36,8 տոկոսով կրճատվել է կոնյակի արտադրությունը

05.05.2009, 14:21
Հայաստանում 2009թ.-ի առաջին եռամսյակում 36,8 տոկոսով կրճատվել է կոնյակի արտադրությունը
Հայաստանում 2009թ.-ի առաջին եռամսյակում 36,8 տոկոսով կրճատվել է կոնյակի արտադրությունը

Հայաստանում 2009թ.-ի հունվար-մարտ ամիսներին կոնյակի արտադրությունը կրճատվել է 36,8 տոկոսով՝ կազմելով 2339,4 հազար լիտր։ Ընդ որում, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում երկրում արտադրվել է 2649,5 հազար լիտր օղի և ալկոհոլային արտադրանք, ինչը 12,1 տոկոսով գերազանցում է 2008 թ.-ի առաջին եռամսյակի ծավալները։ 

Հաշվետու ժամանակահատվածում գինու արտադրության աճ է գրանցվել 4%-ով՝ հասնելով 773,6 հազար լիտրի, իսկ գարեջուր է արտադրվել 14,3 %-ով պակաս՝ 1165,7 հազար լիտր՝ 2008 թվականի հունվարի համեմատ:

Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում շամպայն գինիների արտադրությունը կազմել է 41,8 հազար լիտր (աճ 14,5 տոկոսով)։ 

Միաժամանակ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը (լիմոնադներ, գազավորված ու էներգետիկ ըմպելիքներ և այլն) արտադրությունը Հայաստանում կրճատվել է 2,8 տոկոսով՝ հասնելով 7450,6 հազար լիտրի։ --0--