Հայաստանում առաջին անգամ հոլիվուդյան ֆիլմ կնկարահանվի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ֆրանսիացի անկախ լրագրող Ժան Էքիենը:
Նրա խոսքերով Բրեդեն Քինգի և Դենի Վեյլենթի սցենարով նկարահանվող «Այստեղ» ֆիլմի նկարահանումները կսկվեն մայիսին: Ֆիլմը կնկարահանվի «ճանապարհային արկածներ» ժանրում:
«Այս նախագիծն արդեն միջազգային լայն ճանաչում է ձեռք բերել և Հայաստանում նկարահանված առաջին լայնածավալ ֆիլմը կլինի»,- նշեց լրագրողը:
Կինոնկարն ամերիկացի ինժեների և երիտասարդ հայրենադարձ հայուհու սիրո պատմություն է:
Մինչ նախագծի մշակումը, ֆիլմի հեղինակ Բրեդեն Քինգը մի քանի անգամ այցելել է Հայաստան:-0-