2008թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 5 միլիոն լիտր կոնյակ
02.06.2008,
19:00
2008թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 5 միլիոն լիտր կոնյակ

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի-Արմենիա/. 2008թ. հունվար-ապրիլ ամիսներին կոնյակի արտադրությունը Հայաստանում 2007թ. նույն ժամանակամիջոցի համեմատությամբ աճել է 18,1 տոկոսով և կազմել 5 մլն. լիտր։
Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին հանրապետության ազգային վիճակագրության ծառայությունից, նույն ժամանակամիջոցի համար գրանցվել է գինու արտադրության անկում՝ 16,8 տոկոսով՝ մինչև 1040,2 հազ. լիտր։
Արտադրվել է նաև 3481 հազար լիտր օղի և լիկյոր, որը 6,5 տոկսով ցածր է, քան 2007թ. հունվար-ապրիլի ցուցանիշը, շամպայն-գինիների արտադրությունը կազմել է 41,4 հազ. լիտր՝ 2007թ. նույն ժամանակամիջոցի 110,4 հազ. լիտրի դիմաց։
Միաժամանակ, ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունն աճել է 26,3 տոկոսով՝ կազմելով 10,8 միլիոն լիտր։--0—