Հրապարակվել է Եվրոպայի առաջնության Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմը

15.05.2008, 17:56
Հրապարակվել է Եվրոպայի առաջնության Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմը
Հրապարակվել է Եվրոպայի առաջնության Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմը

Հայաստանի մինչև 19 տարեկանների (U-19) ընտրանու մարզչական շտաբը` Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ, հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը, ովքեր 2008 թ. մայիսի 22-27-ը կմասնակցեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդի մրցաշարին։  

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, ընդլայնված կազմում են ներառված դարպասապահներ Գևորգ Պրազյանը («Արարատ») , Էդուարդ Հովհաննիսյանը («Փյունիկ»)։

Պաշտպաններն են Արտակ Խաչատրյանը («Փյունիկ»), Համիկ Բեգլարյանը («Փյունիկ»), Հայկ Չիլինգարյանը («Փյունիկ»), Արտակ Անտոնյանը («Փյունիկ-2»), Գագիկ Դաղբաշյանը («Բանանց»)։

Կիսապաշտպաններն են Արթուր Յուսպաշյանը («Փյունիկ»), Արտակ Եդիգարյանը («Փյունիկ»), Դավիթ Մանոյանը («Փյունիկ»), Սերգեյ Հովհաննիսյանը («Ռակուունատ», Ֆինլանդիա), Լևոն Հայրապետյանը («Համբուրգ», Գերմանիա), Սարգիս Կարապետյանը («Բանանց»), Հենրիխ Մխիթարյանը («Փյունիկ»), Սարգիս Արոյանը («Փյունիկ-2»)։

Հարձակվողներն են Գրիգոր Մովսիսյանը («Փյունիկ-2»), Ալբերտ Թադևոսյանը («Փյունիկ»), Նորայր Գյոզալյանը («Բանանց»), Միհրան Մանասյանը («Փյունիկ-2»)
Տիգրան Ոսկանյանը («Փյունիկ»), Էդգար Մալաքյանը («Փյունիկ»), Սարգիս Նասիբյանը («Բանանց»)։

Նշված 22 մարզիկներից 18-ը ներկայացնելու են իրենց երկիրը էլիտ ռաունդի առաջնության ժամանակ, որը կանցկացվի 2008 թ. մայիսի 22-27-ը։

Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Իսպանիայի, Ուկրաինայի և Թուրքիայի հավաքականները։-0-