ՀՀ խորհրդարանի խոսնակը համոզված է համաշխարհային հանրության կողմից Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման մեջ

ՀՀ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը համոզմունք է հայտնել, որ համաշխարհային հանրությունը վերջնականապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը։
«Համոզված եմ, որ անկախ Թուրքիայի, Ադրբեջանի և մի շարք այլ շահագրգիռ կողմերի ջանքերից, վերջին հաշովով ճշմարտությունը կհաղթի», - ասել է Թորոսյանը հինգշաբթի՝ Երևանում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց հետո։
«Սա իրականություն է, սակայն դա չպետք է ինքնանպատակ լինի։ Ամենագլխավորը՝ մենք պետք է ունենանք ամուր պետություն, մեր ժողովրդի ապագան երաշխավորող ուժեղ Հայաստան», - ասաց նա։
Թորոսյանը նշեց, որ ցանկացած լուրջ և կարևոր հարց միշտ ենթադրում է դժվար ճանապարհ, սակայն պետականության գոյության ընթացքում ակնհայտ է դարձել, որ ցեղասպանության ճանաչման գործընթացն արագացել է՝ համեմատած երկրի անկախության ձեռքբերումից առաջ ընկած ժամանակահատվածի հետ։
«Յուրաքանչյուրը, ով այսօր գալիս է այստեղ և գլուխ է խոնարհում Ցեղասպանության զոհերի առջև, պետք է մտածի, որ զոհերի պատգամի իրականացումը հիշողության մենամեծ տուրքն է», - ասաց նա։
1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով։
Հայոց ցեղասպանության զոհերը ոչ միայն մարդիկ էին, այլև հոգևոր արժեքները։ 1915-1916թթ.-ին և հաջորդ տարիներին ոչնչացվել են հայկական վանքերում պահվող հազարավոր հայկական ձեռագրեր, ավերվել են հարյուրավոր պատմական և ճարտարապետական հուշարձաններ, պղծվել են ժողովրդի սրբությունները։ Թուրքիայի տարածքում պատմամշակութային հուշարձանների ավերումը, հայ ժողովրդի մշակութային բազմաթիվ արժեքների յուրացումը շարունակվում է առ այսօր։--0—