Հայաստանի ընտրված նախագահը հայտարարում է, որ դեմ չէր լինի հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ
04.04.2008,
10:52
Հայաստանի ընտրված նախագահը հայտարարում է, որ դեմ չէր լինի հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ

Հայաստանի ընտրված նախագահ, գործող վարչապետ Սերժ Սարգսյանը նախօրեին Բուխարեստում հայտարարել է, որ չի հրաժարվի հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
«Ես դեմ չեն լինի որևէ ֆորումի շրջանակներում հանդիպել, եթե այդպիսի ցանկություն Ադրբեջանի նախագահը կունենա» - ասել է Սարգսյանը լրագրողներին։
Սարգսյանը հինգշաբթի ժամանել է Ռումինիայի մայրաքաղաք՝ ապրիլի 2-4-ը անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։-0-